ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

Կրթությունն ինքնավստահություն է տալիս, ինքնավստահությունը՝ հույս, իսկ հույսը՝ խաղաղություն։

―  Կոնֆուցիոս

Չդասակարգված

Անկախության տոնին ընդառաջ

       Անկախության տոնին ընդառաջ՝ ԵրևանիՄիսաք Մեծարենցի անվան հ.146 հիմնական դպրոցում կայացավ հանդիսավոր ցերեկույթ:Դպրոցի տնօրեն Ա.Դիլբարյանը շնորհավորեց բոլոր ներկաներին և մաղթեց բարձր տրամադրություն:

Հանրապետության օրհներգի ներքո ներս բերվեց եռագույնը և յուրաքանչյուր աշակերտ սկսեց իրեն զինվոր զգալ: Ահա երդվում են նրանք, և ունկնդիրները հավատում են, որ այս սերունդը ևս, իր մեծերի օրինակին հետևելով, անառիկ է պահելու մեր երկրի սահմանները և անկախությունը:
Թող հավերժ լինի մեր երկրի անկախությունը, ու թող կերտվի մեր երազանքի անկախ Հայաստանը:

Չդասակարգված

Կրթությունը չի նախապատրաստում կյանքին, կրթությունն ինքնին կյանք է։

Չկա ավելի հզոր զենք, քան գիտելիքն է, գիտելիքներով զինված մարդը անպարտելի է:

Մ.Գորկի

Չդասակարգված

ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ ԱՄԵՆԱՀԶՈՐ ԶԵՆՔՆ Է, ՈՐԸ ԴՈՒ ԿԱՐՈՂ ԵՍ ՕԳՏԱԳՈՐԾԵԼ ԱՇԽԱՐՀԸ ՓՈԽԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Երևանի հ. 146 հիմնական դպրոցը հիմնադրվել է 1969 թվականին: 1986թ. այն անվանակոչվել է արևմտահայ մեծանուն բանաստեղծ Միսաք Մեծարենցի անվամբ: Տարբեր տարիներին դպրոցը ղեկավարել են Բ. Լ. Կտակյանը / 1969 -1983թ.թ./, Ռ. Մ. Վարդանյանը /1983 – 1991թ.թ. /, Կ. Բ. Քոչարյանը /1991- 2005թ.թ. /, 2005թվականից դպրոցը ղեկավարում է Ա. Գ. Դիլբարյանը: Տարիների ընթացքում դպրոցը կրթել և դաստիարակել է տասնյակ սերունդներ: Դպրոցի շրջանավարտներից շատերն իրենց արժանի տեղն են գրավել ինչպես Հայաստանի, այնպես էլ տարբեր երկրների տնտեսության, գիտության, մշակույթի, սպորտի ասպարեզներում: Սերունդների հիշողության մեջ վառ են մնացել դպրոցի առաջատար ուսուցիչներ Ա. Բարիշյանի, Ռ. Գևորգյանի, Գ. Ղանթարչյանի, Վ. Մեժլումյանի, Փ. Բաղդասարյանի, Ա. Կարապետյանի, Ա.Թաշչյանի, Մ. Փոշոտյանի, Ա. Գրիգորյանի, Հ. Երգենյանի, Ս. Ղազարյանի և շատ ուրիշների անունները:
2009 – 2010 ուստարվանից դպրոցը դարձել է հիմնական դպրոց: Դպրոցի աշակերտները բազմիցս մասնակցել և մրցանակներ են նվաճել տարածքային, քաղաքային, հանրապետական օլիմպիադաներում: Դպրոցում թևածում է մեծարենցյան ոգին, պատահական չէ, որ դպրոցի աշակերտները` հատկապես մեծ հաջողություններ և ձեռքբերումներ են ունենում հայոց լեզվի, գրականության, հայոց պատմության և այլ հումանիտար առարկաների գծով :
Դպրոցը միահերթ է, ապահովված է հարուստ գրադարանով, համակարգչային դասասենյակով, մարզադահլիճով:
Դպրոցում գործում են խմբակներ՝ գրական, հայ մշակույթի պատմության, կերպարվեստի, երաժշտության, հայրենագիտության, պատանի բնասերի: Դպրոցական առօրյան հարուստ է և շատ հագեցած բազմաբովանդակ, ուսանելի տարաբնույթ միջոցառումներով:

Մանկավարժական կոլեկտիվը, շարունակելով դպրոցի լավագույն ավանդույթները, այսօր էլ նպատակաուղղված է աշակերտների կրթության և դաստիարակության խնդիրների իրականացմանը, ուսուցման բովանդակության և ուսման որակի բարելավմանը:
Մեծարենցյան կրթարանի ուսուցիչ և աշակերտ առաջնորդվում են այս խոսքերով. <<Այժմ ես մեծացել եմ, դարձել չափահաս, դու մնացիր պատանի… Երբ մրսում եմ այս աշխարհում,
մե´ծ պատանի, գրկում եմ քո երգերը, և ահա արևը,
քո երգած արևը սուզվում է իմ ցուրտ հոգու մեջ կաթիլ առ կաթիլ>>

Չդասակարգված

ԻՆՉՈՎ Է ՏԱՐԲԵՐՎՈՒՄ ԴՊՐՈՑԸ ՀԱՄԱՅՆՔԻ ՄՅՈՒՍ ԴՊՐՈՑՆԵՐԻՑ

Դպրոցը կենդանի օրգանիզմ է, որի բոլոր բջիջները պետք է համահունչ գործեն: Մանկավարժությունը այն յուրօրինակ մասնագիտություն է, որը չի կարող դուրս մնալ հասարակության ուշադրությունից,
այն պահանջում է անսպառ նվիրում, որոնում ու պայքար, սեր ու հանդուրժողականություն, համբերություն ու հոգատարություն:
Ես շատ ուրախ եմ, որ այսօր մեր դպրոցում աշակերտներին կրթում և դաստիրակում են դպրոցի առաջատար մասնագետներ
Գրիգորյանը, Դավթյանը, Գաջյանը, Բաղդասարյանը, Մկրտչյանը և շատ ուրիշներ որոնց աշխատանքի շնորհիվ մեր աշակերտները բազմաթիվ անգամ հաղթել են և մարզային և հանրապետական օլիմպիադաներում:
Դպրոցն առանձնանում է իր բազմաբովանդակ, ուսանելի միջոցառումներով,
տարբեր մրցումներում նվաճած մրցանակներով: Դպրոցի բոլոր աշխատանքներին զորավիգ է ծնողական համայնքը,
որը մանկավարժական կոլեկտիվի հետ նպատակաուղղված է մի ընդհանուր խնդրի’ դաստիրակել և կրթել երեխաներին:

Չդասակարգված